Յակուտիայում երկու բենզատար մեքենա անցել է սառույցի տակ (տեսանյութ)
Յակուտիայի «Կոլիմա» դաշնային մայրուղու վրա երկու բենզատար մեքենա անցել է սառույցի տակ: Արտակարգ իրավիճակի մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ հանրապետական գլխավոր վարչությունը, փոխանցում է life.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում (16:00-ին՝ երևանյան ժամանակով), Մեգինո-Ալդան գյուղից 16 կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ տեղի է ունեցել դիզելային վառելիքի արտահոսք:
Փրկարարների համաձայն՝ բեռնատարներից մեկը բեռնված է եղել ավելի քան 26 տոննա դիզելային վառելիքով, երկրորդը՝ ավելի քան 25 տոննա վառելիքով: Բեռնատարներից յուրաքանչյուրը կշռում է մոտ 15 տոննա:
Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարների վարորդներն անտեսել են 30 տոննայով ծավալի սահմանափակման մասին ճանապարհային նշանների պահանջները, որոնք կանգնեցված են եղել ճանապարհին: