«Կես դարում առաջին» անգամ դեղերի գները կիջնեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018թ. դեղորայքի գները Միացյալ Նահանգներում «կես դարվա մեջ առաջին անգամ» իջել են, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Ամերիկայի նախագահի թվիթերյան հայտարարությանը։
«Դեղորայքի գները 2018թ. իջել են կես դարում առաջին անգամ»,- գրել է նա։
Թրամփի խոսքերով՝ իր նախագահության 19 ամսվա ընթացքում ԱՄՆ բնակիչները դեղատոմսերով վաճառվող դեղերից տնտեսել են $26 մլրդ։