Վանաձորում փորձել են թալանել Լոռու դատախազի տունը
Լոռու մարզում փորձել են գողություն անել մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տնից։
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը, սակայն, հանցագործությունն ավարտին չեն հասցրել. ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։
Նշենք, որ Արսեն Մարտիրոսյանը վարձով է բնակվում Վանաձորում։