Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

Դավիթ Սանասարյանը հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը: Այս մասին ասվում է ԵՊՀ տարածած հայտարարություն։

«Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:


Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Շինարարական գործունեությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Երևանի պետական համալսարանն առաջնորդվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով և գնման գործընթացներն իրականացրել է մրցույթներով: Այս իմաստով հարկ ենք համարում նշել, որ 2015 թվականին հայտարարված շինարարության մրցույթին մասնակցած ընկերությունների հայտերը գնահատվել են ըստ օրենքի, և հաղթող է ճանաչվել պահանջված բոլոր փաստաթղթերը պատշաճ ներկայացրած ընկերությունը: Այն մասին, որ հաղթող չի ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը, նշենք, որ «Գնումների մասին»նախկին խմբագրությամբ օրենքը (թեև չի տարածվել ԵՊՀ գնումների գործընթացի վրա) չի սահմանափակել մրցույթի ընթացքում հայտի հետագա գնահատումից հրաժարվելու հնարավորությունը: Մրցույթին մասնակցել է յոթ ընկերություն: ՊՎԾ պաշտոնյայի նշած ընկերությունն ինքն է հրաժարվել իր հայտի հետագա գնահատումից՝ ներկայացնելով համապատասխան գրություն, որը տրվել է վերահսկողական ծառայության աշխատակիցներին: Իսկ առավելագույն գին ներկայացրած ընկերությունը բողոքարկման արդյունքում (երկու ընկերություններ բողոքարկել են գնահատումը (ԵՊՀ ԲԱՇՁԲ-15/3, ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի թիվ 13/15 որոշում), իսկ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը պահանջել է վերագնահատել մրցույթի հայտը, որն էլ ԵՊՀ-ն բավարարել է) դադարեցրել է շինարարական աշխատանքները, և նոր մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և շինարարական աշխատանքները շարունակել ու ավարտին է հասցրել մեկ այլ ընկերություն: Ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ աշխատակիցներից կապ են հաստատել նվազագույն գին ներկայացրած ընկերության հետ՝ ապարդյուն հորդորելով բողոքել ԵՊՀ-ի դեմ: Նշված շինարարության մրցույթի ընթացքում, երբ հայտեր ներկայացրած կազմակերպությունների միջև առկա էին լարված հարաբերություններ, ԵՊՀ-ն, առաջնորդվելով օրենքի տառով, մերժել է բոլոր այն հայտերը, որոնք եղել են ոչ իրավաչափ ու պարունակել են փաստաթղթային թերություններ: Բողոքների գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ կապված այդուհետ որևէ այլ բողոք չի եղել: Հավաստում ենք, որ չունենալով որևէ լուրջ խախտման արձանագրման հիմք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները սկսել են խորամուխ լինել ընթացակարգերի մեջ, այլ ոչ թե ուսումնասիրել են աշխատանքի կատարողականն ու համապատասխան ակտերը: Ավելացնենք նաև, որ չնայած ԵՊՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գրության մեջ նշվել է, որ դրանք վերաբերում են վերջին 3 տարիներին՝ (ենթադրելի է 2016, 2017 և 2018 թվականները), այդուհանդերձ ծառայության աշխատակիցները դուրս են եկել գրությամբ նշված իրենց լիազորություններից և դիտարկել են նաև 2014 և 2015 թվականներին շինարարական գործունեությանը վերաբերող գնումների ընթացակարգերը:
2. Պահնորդական ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: ԵՊՀ-ում պահնորդական ծառայության գնման ընթացակարգը վերաբերում է 2015 թվականին: Այստեղ ևս բազմաթիվ պահանջների մեջ ԵՊՀ-ն առաջնորդվել է նվազագույն գին ներկայացրած ընկերությանը հաղթող ճանաչելու սկզբունքով, և տարակուսելի է, որ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորել է նվազագույն գին առաջարկած ու այդպիսով հաղթող ճանաչված ընկերությանը: Ինչ վերաբերում է պահնորդական ծառայության գնի ավելացմանը, փաստում ենք, որ ԵՊՀ-ի Հյուրերինորակառույց տան և քաղպաշտպանության ամբիոնի մասնաշենքերի շահագործման հանձնվելուց հետո ավելացել են պահնորդական ծառայության կետեր, ինչն արտացոլվել է պայմանագրի գնի փոփոխության մեջ: Տրամաբանական չէր անվտանգության մի քանի կետի ավելացման պարագայում նոր մրցույթ հայտարարելը, երբ հիմնադրամի կարգավիճակի պարագայում ԵՊՀ-ն (կարգավիճակը ձեռք է բերել 2014թ. նոյեմբերին) իրավասու էր կատարելու համապատասխան փոփոխություններ: Առավել տրամաբանական կլիներ, որ ստուգումները վերաբերեին ծառայության կատարված լինել-չլինելուն և որակին:
3. Սանմաքրման ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Արված դիտարկումները սանմարքման ծառայության վերաբերյալ մոտավոր են և հիմնականում առնչվում են տեխնիկական բնութագրին, որտեղից էլ բխեցվում է թվացյալ չարաշահման կեղծ եզրահանգումը: Ընկերությունն ընտրվել է հայտարարված մրցույթին նվազագույն գին ներկայացնելու սկզբունքով: ԵՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթները մշտադիտարկվել են ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից, և երբ առկա են եղել անհամապատասխանություններ մրցույթների պայմանների հետ կապված, ապա այդ մրցույթները կասեցվել են, և ԵՊՀ-ից պահանջվել է վերահրապարակել դրանք համապատասխան լրամշակումներից հետո: Նշված մրցույթի վերաբերյալ որևէ պահանջ չի եղել: ԵՊՀ-ի հաշվեկշռում շուրջ երեք հազար նստարաններ լինելու մասին հնչեցված հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը. այս պահի դրությամբ համալսարանի հաշվեկշռում հաշվառված է շուրջ 12 հազար նստարան:
Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ.
• ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի այն հայտարարությունը, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի խախտում է, քանի որ ըստ նշված օրենքի՝ վարչապետին ներկայացվող ուսումնասիրության արդյունքները պետք է ընդգրկեին նաև այդ արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ ԵՊՀ-ի կարծիքը, մինչդեռ ԵՊՀ-ն դեռևս կարծիք չի ներկայացրել («Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 1-ին կետ):
• ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն, ևս նշված օրենքի խախտում է, քանի որ նման իրավասություն ունի ՀՀ վարչապետը և ոչ վերահսկողական ծառայության ղեկավարը (Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված):
• Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրություններին վերաբերող ժամանակահատվածի (2015-2018թթ.) մեծ մասի պարագայում Երևանի պետական համալսարանը սահմանափակված չի եղել «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, քանի որ մինչև 2017թ. ապրիլը հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական հաստատությունները պարտավոր չեն եղել իրենց գնումները կատարել նշված օրենքի դրույթներով: Պաշտոնապես տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարականով սահմանվել է, որ ԵՊՀ-ն ազատ է ընտրելու «գնման առարկայի գնման ձևը»:
• Ծառայության վարչության պետի պաշտոնակատարի այն հայտարարության առնչությամբ, որ իբր ծառայության ուսումնասիրությունները վերաբերել են 2.5 մլրդ դրամի շրջանառության, հարկ ենք համարում նշել, որ նշված անձը ստորագրել է ուսումնասիրված բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնք վերաբերել են 10 մլրդ դրամից ավելի ֆինանսական շրջանառության: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի 52 հասցեում գտնվող ԵՊՀ Հյուրերի տան վաճառքին վերաբերող փաստաթղթերը և դրա հետագա ծախսումներին առնչվող թղթերը մանրամասն ուսումնասիրվել են, վաճառքի գործարքի գինը կազմել է 2 մլրդ 160 մլն դրամ, այդ գումարներով հետագայում իրականացված շինարարությունը ևս գրեթե նույնքան է արժեցել. այսպիսով միայն Հյուրերի տան վաճառքի և մարզահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 4.5 մլրդ դրամ: Ուստի վերահսկողական ծառայության կողմից իբր 2.5 մլրդ դրամի շրջանառության վերաբերող ուսումնասիրությունների մասին արված հայտարարությունը վկայում է առնվազն ուսումնասիրված փաստաթղթերին ՊՎԾ պաշտոնյաների կողմից ծանոթ չլինելու մասին:
• Ուսումնասիրությունների ընթացքում կիրառվել են երկակի ստանդարտներ. շինարարական մեկ ընկերության կազմած նախահաշիվները (ընդ որում, բոլոր ընկերություններն անցել են համապատասխան փորձաքննություններ լիցենզավորված կազմակերպությունների կողմից) համարվել են ցածր, իսկ մյուսի պարագայում՝ բարձր: Մի դեպքում հաշվի է առնվել «Գնումների մասին»ՀՀ նախկին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ հեղինակային և հարակից իրավունքների դրույթի կիրառման ձևաչափը, մյուս դեպքում այն տեղի չի ունեցել (օրինակ՝ վերելակի մատակարարման դեպքում իրավաչափ է համարվել, իսկ օդորակիչների ու սառնարանների գնման դեպքում՝ ոչ):
• Պնդում ենք, որ ուսումնասիրությունները կրել են կանխակալ մոտեցում, քանի որ դրանք դեռ նոր սկսված՝ ծառայության ղեկավարը հայտարարել էր ավելի քան 700 մլն դրամի չարաշահումների մասին: Ուսումնասիրությունների ավարտական փուլում հայտարարվեց 800 մլն դրամի մասին, իսկ այսօրվա ասուլիսում այդպես էլ չպարզաբանվեց, թե որտեղից են ծագել այդ թվերը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է ԵՊՀ շահերը ներկայացնող իրավաբանական խմբի անդամ, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիր ավարտած, ԱՄՆ-ում PFP ծրագրի շրջանավարտ, Լատվիայում վերապատրաստված Տիրայր Վարդազարյանին, հայտնում ենք, որ նա 2008 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնում, իրավաբանական գիտություններրի թեկնածու է և հաջողությամբ իրականացնում է փաստաբանական գործունեություն», - ասվում է ԵՊՀ պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan