Թուրքմենստանի նախագահը ոտանավոր է գրել Ամանորին լույս աշխարհ եկած քուռակի պատվին
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ոտանավոր է գրել 2019 թվականի հունվարի մեկին լույս աշխարհ եկած քուռակի պատվին և նրան անվանակոչել «Ռովաչ» («Բարգավաճող»), հայտնում է կառավարության «Нейтральный Туркменистан» ռուսալեզու թերթը:
Թերթի առաջին էջին տեղ գտած ոտանավորը նվիրված է ձիու ձագին, որին Թուրքմենստանի ՆԳՆ անձնակազմը նվիրել է երկրի ղեկավարին՝ նախարարության անասնաբուծական համալիր այցի ընթացքում:
Թուրքմենստանի առաջնորդին խնդրել են նաև անվանակոչել քուռակին: Հաշվի առնելով, որ քուռակը լույս աշխարհ է եկել հենց Ամանորին, իսկ տարվա կարգախոսն է՝ «Թուրքմենստան՝ Բարգավաճման հայրենիք», նախագահը նրան անվանակոչել է Ռովաչ:
10 неожиданных вещей, которые возбуждают мужчин