Անօդաչու սարքը ֆիքսել է հազարավոր ոչխարների հոտի զարմանալի պատկերը երկնքից (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է անօդաչու թռչող սարքի միջոցով ու ցույց է տալիս՝ ինչպիսի զարմանալի տեսք ունի հազարավոր ոչխարներից բաղկացած հոտը թռչնի թռիչքի բարձրությունից:
Աղբյուրը նկատում է, որ մի խումբ հետաքրքրասերներ որոշել են անօդաչուն գործարկել անասնաֆերմայի երկնքում՝ ցույց տալով`ինչպես են կենդանիներն այսուայն կողմ տեղաշարժվում:
Տեսանյութի ընթացքը մի քիչ արագացնելու արդյունքում ստացվել է բավական դիտարժան պատկեր, որը տեղ-տեղ նաև հիպնոսացնող է: