Անի այցելողների թիվը եռապատկվել է ձմռանը (Լուսանկարներ)
Թուրքական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Անիի ավերակներ այցեկոլ զբոսաշրջիկների թվի աճի մասին։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը գրել է, որ ձմռանը Անկարայից Կարս «Արեւելյան ճեպընթացով» Կարս ժամանող տեղացի զբոսաշրջիկների սիրված ուղղությունն է դարձել Անին։
Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում հայտնված Անի այցելությունները ձմռնաը ավելացել են 3 անգամ։
Ցավոք, այս հրապարակման մեջ եւս բացակայում է «հայ» կամ «Հայաստան» բառը։ Նկարագրության մեջ հիշատակվում են պարսիկները, սելջուկները, ռուսները, վրացիները, սակայն հայերի մասին խոսք չկա։