Էրդողանը 2019–ը հռչակել է Պորտասարի տարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տուրիզմի խթանման նպատակով 2019–ը հռչակել է հայկական լեռնաշխարհում գտնվող Պորտասարի տարի։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2019–ը կլինի Գյոբեքլիթեփեի տարի (Պորտասար–խմբ)։
Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է:
Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ Պորտասարի փեշերին է աճել:
Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով: