ԱՄՆ-ը դատապարտում է «իշխանության անօրինական բռնազավթումը» Մադուրոյի կողմից․ Պոմպեո
ԱՄՆ-ը դատապարտում է Նիկոլաս Մադուրոյի կողմից իշխանության անօրինական բռնազավթումը՝ «Վենեսուելայի ժողովրդին 2018թ․ մայիսի 20-ին պարտադրված անազատ եւ անարդար ընտրություններից հետո։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները նախկինի պես հաստատակամորեն սատարում են Վենեսուելայի ժողովրդին եւ կշարունակեն օգտագործել ԱՄՆ տնտեսական եւ դիվանագիտական իշխանությունը, որպեսզի պնդեն վենեսուելական ժողովրդավարության վերականգնումը։
Այսօր մենք կրկին հայտարարում ենք Վենեսուելայի ժողովրդի կողմից պատշաճ կերպով ընտրված Ազգային ժողովին՝ իշխանության միակ օրինական ճյուղին մեր աջակցության մասին։ Ժամանակն է, որ Վենեսուելան սկսի անցումային գործընթաց, որը կարող է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման ճանապարհով վերականգնել սահմանադրական եւ ժողովրդավարական կարգը»,- ասվում է հայտարարության մեջ։