3,5 տարվա ազատազրկում՝ կատվին եւ նրա ձագերին դաժանորեն սպանելու համար
Նիժեգորոդյան մարզի Արզամասի քաղաքային դատարանը տեղի բնակչին դատապարտել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
Տարածաշրջանի ընդհանուր իրավասության դատարանի մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ տղամարդուն 3,5 տարվա ազատազրկման են դատապարտել։
Գործի նյութերի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2017թ․ ապրիլին, երբ չարագործն իր կենակցուհու հետ սպիրտային խմիչքներ է օգտագործել։ Բռնկված վեճի ժամանակ տղամարդը սկսել է դանակով սպառնալ ընկերուհուն, որից հետո որոշել է հաշվեհարդար տեսնել տանը գտնվող կատվի եւ նրա երեք նորածին ձագերի հետ։ Նա խեղդել է կատվին եւ գլխատել ձագերին։ Կտրել է նաեւ նրանցից մեկի երկու թաթերը։