Աշխարհի ամենամեծ ինքնաթիռի՝ ուժեղ քամու ժամանակ կատարած վայրէջքը (տեսանյութ)
Ականատեսները տեսանկարել են այն պահը, երբ Emirates ավիաընկերությանը պատկանող աշխարհի ամենամեծ՝ A380 ինքնաթիռն ուժեղ քամու պայմաններում վայրէջք է կատարում:
Տեսանյութը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանում և հրապարակվել Flugsnug ալիքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ A380-ի վայրէջքից րոպեներ առաջ վայրէջք է փորձել կատարել նաև EasyJet ավիաընկերության A320 ինքնաթիռը, սակայն արդյունքում այլ օդանավակայան է ուղևորվել: