Մոսկվայում գրունտի փլուզման հետևանքով թունել է հեղեղվել (Տեսանյութ)
Մոսկվայի Տուշինո շրջանում գտնվող թունելներից մեկը հեղեղվել է այն բանից հետո, երբ գրունտը փլուզվել է: Նախնական տվյալներով՝ փլուզման մակերեսը կազմում է 50 քառակուսի մետր: Թունելով երթևեկությունը դադարեցված է: Միջադեպի պահին թունելում մեքենաներ չեն եղել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները: Բացի թունելից, կոյուղաջրերը հեղեղել են նաև ստորգետնյա հետիոտնային անցումը: