Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը կփոխվի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ հայտնեց: Ինչպես Դատավոր Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում հրապարակեց:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին:
Հիշեցնենք, որ երեկ նիստը հետաձգվեց մինչև հունվարի 10-ը: Դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քննարկվեց հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: