Աշոցքում հունվարի 10-ի առավոտյան -24 աստիճան
Աշոցքում հունվարի 10-ի առավոտյան -24 աստիճան է եղել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այս արևին նայելով հեչ կմտածեք, որ Աշոցքում առավոտյան -24 աստիճան ցուրտ է գրանցվել»,-ասվում է նրա գրառման մեջ։
Հանրապետության տարածքում`հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝ հունվարի 10-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: