Ոսկերչական իրերի խանութ թալանած անձը փախուստի դիմելիս կորցրել է գողոնը
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետության Ներյունգրի քաղաքի ոսկերչական խանութներից մեկը թալանած անձը խոստովանել է ոստիկաններին, որ խանութից փախուստի դիմելիս կորցրել է գողացած զարդերը, գրում է РИА Новости-ն:
2018թ.-ի նոյեմբերին ոսկերչական իրերի խանութի աշխատակցուհին հայտնել էր 265 հազար ռուբլի արժողությամբ զարդերի գողության մասին: Իրավապահ մարմինները հայտնաբերել էին 33-ամյա գողին, որը, պարզվել է, տեղի բնակիչ է և նախկինում բազմիցս դատապարտված է եղել:
Գողը խոստովանել է, որ գողությունն իրականացրել է նյութական դժվարություններից դրդված: Մտնելով խանութ՝ նա տեսել է, որ ներսում ոչ ոք չկա: Հարմար առիթն օգտագործելով՝ նա թալանել է խանութը և հեռացել հանցանքի վայրից: Այնուամենայնիվ, գողացած իրերից օգտվել տղամարդը չի կարողացել, քանի որ փախուստի դիմելիս կորցրել է դրանք:
Քրեական գործը դատարան է հանձնվել: Տղամարդուն առաջադրված մեղադրանքը մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում: