Հայերի բարեկամ Էլիոտ Էնգելը կգլխավորի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն
Կոնգրեսական Էլիոտ Էնգելը, որը հայտնի է որպես Արցախի եւ Հայաստանի շահերի պաշտպան, կդառնա Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ:
Էնգելը Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի անդամ է: Նա «Ռոյս-Էնգել» կոչվող փաստաթղթի հեղինակներից է, ով ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ակտիվացնել շփման գծում խաղաղարար ջանքերը: Էնգելը 2014 թ. Հայաստան այցելած կոնգրեսականների պատվիրակության կազմում էր: Ուղեւորության ընթացքում նա նաեւ կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայ դատի հանձնախումբն անհաբերությամբ սպասում է կոնգրեսականի հետ աշխատանքը շարունակելու հնարավորությանը:
«Համագործակցության ոգով, ինչպես բնութագրվում էր մեր աշխատանքը նրան նախորդող նախագահ Ռոյսի հետ, մենք ձգտում ենք համատեղ աշխատել քաղաքական առաջնահերթությունների լայն սպեկտրով, ներառյալ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ կապերի ամրապնդումը եւ Արցախի վերաբերյալ Ռոյս-Էնգելսի առաջարկների իրականացումը», - ասել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Ամբարյանը: