ՌԴ կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատիժն է
Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատիժն է։ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոն։
«Հայաստանի համար այն թվում է որպես պատիժ՝ ժողովրդական բողոքների ճնշման ներքո նախագահի հրաժարականի համար։ Պուտինի համար սա անթույլատրելի բան է, որի համար երկիրը պետք է պատժվի»,-ասել է Ալեկսաշենկոն։
Հունվարի 1-ից Հայաստանի համար գազի գինը 150 դոլարից բարձրացավ 165 դոլարի՝ 1000խմ-ի դիմաց։ Նշվում է, որ Հայաստանը քննարկում է Ռուսաստանի փոխարեն Իրանից գազի գնման հնարավորությունը։ Այն, որ նման մատակարարման հնարավորությունը քննարկվում է, հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։