Թուրք լրագրողն ազատազրկման է դատապարտվել նախկին վարչապետի ընտանիքի օֆշորային հաշիվների մասին հոդվածի համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրք լրագրող Փելին Ունկերը դատապարտվել է 13.5 ամսվա ազատազրկման՝ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքի կապն օֆշորային ընկերությունների հետ բացահայտող հոդվածի համար, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայության լրագրողը ուսումնասիրել էր Յըլդըրըմի որդիների կապը օֆշորային հաշիվների հետ ու աղմկահարույց բացահայտումներ իրականացրել:
2017 թվականի նոյեմբերին նախկին վարչապետն ու նրա երկու որդիները դատի տվեցին Ունկերին՝ մեղադրելով նրան պետական պաշտոնյայի զրպարտության համար:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել տուգանել լրագրողին 1.3 մլն դոլարի չափով, ինչպես նաև ազատազրկել նրան 13.5 ամսով: Հայտնի է, որ Ունկերի փաստաբաններն արդեն բողոքարկել են կայացված վճիռը: