Փիղը հայտնվել է Թաիլանդի քաղաքներից մեկի բանուկ փողոցում
Թաիլանդի քաղաքներից մեկում փիղը հայտնվել է բանուկ փողոցում եւ ուղեւորվել դեպի բնակելի թաղամաս։
UPI գործակալությունը հայտնում է, որ Չանտաբուրի քաղաքի բնակիչները այդ թաղամաս են կանչել այգու հսկիչներին, երբ տեսել են, որ 25-ամյա փիղը մտել է քաղաք եւ թափառում է տների մոտակայքում։
Փիղը, որ հորմոնների պատճառով հավանաբար ագրեսիվ էր տրամադրված, անցնելով բանուկ փողոցը՝ կանգնեցրել էր երթեւեկությունը։
Այգու հսկիչներն ասել են, թե փիղը քաղաք է փախել այն բանից հետո, երբ նրան քշել է էգի ուշադրության համար պայքարող մեկ ուրիշ արու։
Արդյունքում հաջողվել է փղին հանել բնակելի թաղամասից։