Կինս հավանեց քեզնից գողացած իրերը, բողոքդ հետ վերցրու. գողերի գրությունը տուժածին
Թուրքիայի Մարդին քաղաքի գրասենյակներից մեկը թալանած գողը կամ գողերը դեպքից 2 օր անց գրություն են ուղարկել տուժածին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Մարդինի ոստիկանություն է դիմել քաղաքի գործարարներից մեկը՝ հայտնելով, որ անհայտ անձը կամ անձիք թալանել են իր գրասենյակը՝ տանելով 50 000 լիրայի (10 հազար դոլար) իրեր։
Ոստիկանություն հայտնելուց 2 օր հետո անհայտ անձը գրություն է ուղարկել տուժածին։ «Եղբայր, իմ կինը հավանեց գողացված իրերը։ Բողոքդ հետ վերցրու, հետագայում կփոխհատուցենք քեզ պատճառած վնասը»,–նշվել է գրության մեջ։
Տուժածը սույն գրությունը եւս հանձնել է ոստիկանությանը։