Ճապոնիան հետախուզական արբանյակ է տիեզերք ուղարկել
Ճապոնական օդատիեզերական գործակալությունը (JAXA) տիեզերք է ուղարկել Radar-5 հետախուզական արբանյակը, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին:
Արբանյակը բաց է թողնվել Տանեգասիմա տիեզերակայանից՝ H-2A ծանր հրթիռակրի օգնությամբ: Բաց թողնելու պահը ցուցադրվել է ուղիղ եթերով:
Արբանյակը հագեցած է սարքավորումներով, որոնք թույլ են տալիս երկրի մակարեւույթի դիտարկումներ անել: Արբանյակը մոնիթորինգ է իրականացնելու, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի ռազմական ակտիվության հետ կապված: Այն հետեւելու է բալիստիկ հրթիռների բաց թողնման համար նախատեսված մեկնարկային համալիրների շինարարությանը: Արբանյակը կհետեւի նաեւ բնական աղետներին՝ գնահատելու համար հնարավոր վնասները: Այն, ի դեպ, ի զորու է մոնիթորինգ իրականացնել ինչպես լավ, այնպես էլ վատ եղանակային պայմանների ժամանակ:
Նախորդ հետախուզական սարքը Ճապոնիան տիեզերք էր բաց թողել 2015թ. փետրվարին: