Պայթյուն Բաքվում․ կան զոհեր
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, միհարկանի բնակելի տանը պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետեւանքով բակում կանգնած մեքենայի վրա է փլվել տան հիմնական պատերից մեկը։
Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են նույն ընտանիքին պատկանող երեք անձանց դիակներ։ Այս մասին հայտնում է OXU.az-ն։ Այլ մանրամասներ հայտնի չեն։