Ղազախստանի ՆԳՆ-ի պատասխանը Նարեկ Գուրուրյանի հայտարարությանը
Այս թեմայով
- Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից
- Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում
- ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը. քննարկվում է նրա արտահանձնման հարցը
- Կարագանդայում հայերի օբյեկտները հսկվում են
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդի հայտարարությունը: Իրավապահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչև օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ»:
Նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ և համապարփակ քննությունը: Ներքին գործերի նախարարությունը հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին կոչ է արել ինքնակամ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին՝ ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար: