Սասունում առատ ձյան պատճառով փակվել են դպրոցներն ու լեռնային գյուղերի ճանապարհները (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի Քոզլուք շրջանում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են բոլոր դպրոցները, գրում է «Բաթման հաբեր»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ փակվել են նաև տարածքի բազմաթիվ բարձրադիր լեռնային գյուղերի ճանապարհները, գյուղերի բնակչությունը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտնվել է մեկուսացման մեջ:
Նշվում է, որ Ազգային կրթության նախարարության վարչությունից հաշվարկել ու տեղի ինքնակառավարման մարմիններին են հայտնել ձյան պատճառով անանցանելի դարձած դպրոցների ճանապարհների քանակն ու վայրը, սակայն լեռնային ճանապարհների մաքրման համար որևէ հստակ ժամկետ չի նշվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Էրզրումում ձյան պատճառով փակվել էր ավելի քան 400 բնակելի համայնքի ճանապարհ: