Թուրքիայում ևս 100 զինվորականի ձերբակալության լիազորագիր է ստորագրվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում Անկարայի հանրապետական դատախազությունը լիազորել է շուրջ 100 զինվորականի ձերբակալությունը: Նրանք կասկածվում են ազգությամբ թուրք ընդդիմադիր գործիչ, քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալ զինվորականները ծառայություն են իրականացնում Թուրքիայի ցամաքային ուժերի ստորաբաժանումներում:
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ թուրք զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ էին կատարել: Ստամբուլում ու Անկարայում նրանց և ոստիկանների միջև բախումների հետևանքով 250 ցուցարար էր զոհվել, շուրջ 2200 մարդ վիրավորվել էր:
Այս իրադարձություններից հետո ավելի քան 15.000 զինվորական հեռացվել է Թուրքիայի ԶՈւ-ից: Ընդհանուր առմամբ՝ ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ, որից 1934-ը՝ ցմահ ազատազրկման։