Փողոցում թքելու համար անցորդները կտուգանվեն 80 դոլարով
Ղրղզստանում այսուհետ փողոցում թքելու համար կտուգանեն շուրջ 80 դոլարով:
Տեսագրությունում տղամարդը մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնում է՝ խորհրդարանի շենքի առջև, որտեղ թքում է: Այնուհետև նա ցույց է տալիս նշված գումարը՝ ասելով, որ պատրաստ է վճարել հայրենիքը կողոպտող և պետական պարտքը մեծացնող պաշտոնյաներին:
«Եթե այդ օրենքները ստեղծվել են երկրի բարօրության համար, ես ևս ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ»,-հեգնանքով հավելել է նա: