Պորոշենկոյի կողքին կանգնած քահանան կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է քահանան կորցնում գիտակցությունը՝ կանգնած լինելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողքին Ստամբուլի Սուրբ Գեորգիի տաճարում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքի կողմից Ուկրաինայի «նոր եկեղեցու» ավտոկեֆալիայի մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են քահանային շրջապատողները փորձում ոտքի վրա պահել հոգևորականին:
Կիրակի Կոստանդնուպոլսի պատրիարքը Կիևին է փոխանցել «նոր եկեղեցու» ավտոկեֆալիայի մասին փաստաթուղթը: Ինչպես փաստաթղթից հետևում է, եկեղեցու իրավասությունը սահմանափակվում է Ուկրաինայի տարածքով, այն չի կարողանա եպիսկոպոսների կարգել կամ ծուխ հիմնադրել արտերկրում: