Ես որևէ մեկին չեմ սպանել. Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդ
Այս թեմայով
- Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից
- Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում
- ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը. քննարկվում է նրա արտահանձնման հարցը
- Կարագանդայում հայերի օբյեկտները հսկվում են
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է Ղազախստանի իշխանություններին: Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ապա նշել, որ ինքը ոչ մեկին չի սպանել:
«Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին, սակայն խնդրում եմ իշխանություններին` իմ անվտանգությունն ապահովել և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, բայց ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի, ես մարդասպան չեմ»,- ասել է նա: