Ստամբուլը կաթվածահար է (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում նախօրեին սկսված ձյան առատ տեղումները կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցվել է նաև երթուղային նավերի աշխատանքը, չեղարկվել են Ստամբուլի եվրոպական ու ասիական հատվածներն ու կղզիներն իրար կապող բոլոր երթուղիները:
Ինչպես հաղորդում է թուրքական DHA գործակալությունը, ցուրտ եղանակն ու առատ տեղումները առավել շատ անհարմարավետություն են պատճառել Ստամբուլի հյուսիսային հատվածներում: Թուրքիայի ամենախոշոր քաղաքի մի քանի շրջանում երթևեկությունը գրեթե կանգ է առել, արձանագրվել են բազմաթիվ ավտոճանապարհային վթարներ:
Աղբյուրը նշում է, որ ձյան տեղումներն ամենաշատն ուրախացրել են երեխաներին, քանի որ ձյունն այստեղ բավական հազվադեպ է լինում: Ստամբուլի բնակիչները շտապել են ձնեմարդեր պատրաստել ու հիշատակի լուսանկարներ անել տարվա առաջին ձյան օրը: