Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին
Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային նավատորմի կոնտր-ծովակալ Հոսեյն Հանզադին՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Հանզադիի խոսքով՝ մանյովրները կլինեն մարտավարական, փրկարարական և հակածովահենային: Նրանք ցույց կտան ծովում երկու երկրների ռազմավարական և մարտավարական համագործակցության բարձր մակարդակը: Հանզադին նշել է, որ ռուսական և իրանական ռազմածովային նավատորմերի համագործակցությունը վերջին տարիներին ամրապնդվել է: