Չինական արշավախմբի լուսնագնացը սկսել է հետազոտել Լուսնի հակառակ երեսը (Տեսանյութ)
Չինական տիեզերական գործակալությունը հրապարակել է տիեզերական Չանյե-4 լուսնագնացի առաջին լուսանկարը, որն անվանվել է ի պատիվ հին չինական Լունա աստվածուհու եւ իր առաքելությունն սկսել է Լուսնի հակառակ կողմում, տեղեկացնում է The Guardian-ը։
Լուսնագնացը կոչվում է Yutu 2 կամ Jade Rabbit 2։ Այն տիեզերանավը լքել եւ իր շարժումն սկսել է երկրային արբանյակի մակերեսով հինգշաբթի օրը, ժամը 10։22-ին, Չանյե-4-ի վայրէջքից մոտավորապես 12 ժամ հետո։
Չանյե-4 առաքելությունը կարող է օգտագործել ընդերքի նմուշները եւ ջերմաստիճանի փոփոխությունը որպես հուշում աղետալի բախման բնույթի մասին, որը հանգեցրել է Լուսնի առաջացմանը եւ կօգնի բացահայտել ջրի ծագումը, որով, ինչպես պարզվեց, առատ է երկրագնդի ընդերքը։
Առաքելությունը նաեւ Լուսնի հակառակ երեսի առաջին աստղագիտական հետազոտությունները կանցկացնի։