Վրաստանում դպրոցական աննախադեպ բարեփոխում է. աշակերտները սովորելու են բոլորովին այլ մեթոդներով
Վրաստանի պետական դպրոցներում կտրուկ փոխվելու է առարկաների ուսումնասիրման եղանակն ու մեթոդները: Վրաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա չորս տարում փոխել կրթական համակարգը: Այս մասին նշված է պետբյուջեի ծրագրում:
Փոփոխություններն իրականացվելու են բոլոր դասարաններում: Ավելին, բարեփոխվելու է նաեւ նախադպրոցական եւ բարձրագույն կրթական համակարգերը:
Նպատակը մեկն է՝ Վրաստանը վերածել կրթական միջազգային կենտրոնի եւ վերածել տարածաշրջանային առաջատարի:
2019-ին միայն նախադպրոցական եւ դպրոցական կրթությանը հատկացվել է 281 միլիոն դոլար, իսկ բարձրագույն կրթությանը՝ 62,5:
Համեռմատության համար նշենք, որ 2018-ին հատկացվել էր համապատասխանաբար 263 եւ 148,5 միլիոն դոլար:
Նախադպրոցական կրթության մեծը լինելու է երեխաներին դպրոցական կրթությանը պատրաստելը, իսկ դպրոցում ամեն ինչ անելու են, որ երեխաներն ինքնուրույն ընտրեն իրենց մասնագիտացումը:
Մեծ ուշադրություն է դարձվելու մանկավարժների վերապատրաստմանը:
Top-News.am