Վրաստանը նոր ռեկորդ է սահմանում, իսկ «դուխով» Հայաստանն աղբի հարցը չի կարողանում լուծել
Վրաստանը նոր ռեկորդ սահմանեց: 2018-ին երկիր է ժամանել ավելի քան 8,6 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 9,6 տոկոսով ավելի է 2017-ի ցուցանիշից:
Այս թվերը հանդիսավորությամբ ներկայացրել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան:
«Մեր երկրի հյուրերը ծանոթանում են մեր ինքնատիպ մշակույթով եւ համոզվում, որ մենք Եվրոպայի մի մասնիկն ենք: Վրաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- ասել է Բախտաձեն:
2018թ. նկատվել է կորեացի, չինացի, բելառուսցի, քուվեյթցի, ղազախ եւ ամերիկացի զբոսաշրջիկների կտրուկ աճ:
Միայն 2018-ի առաջին տասնմեկ ամիսների տվյալներով Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ավելի քան երեք միլիարդի օգուտ:
Top-News.am