Ադրբեջանցի պաշտոնյան 42,5 միլիոն դոլարով օդանավ է գնել
Մի քանի ամիս առաջ բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի «Միջբանկի» ղեկավար Ջհանգիր Հաջիեւի կնոջ անունով բազմաթիվ գույք կա ձեռք բերված, որոնց թվում նաեւ 42,5 միլիոն դոլարանոց Gulfstream G550 օդանավ:
Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ ադրբեջանցի պաշտոնյան պատրաստ է եղել անգամ յոթ միլիոն դոլար վճարել, եթե ինչ-ինչ պատճառներով հրաժարվի գնել օդանավը: Ամուսինները չեն հրաժարվել եւ արդեն 2013-ին վճարել են ամբողջ գումարը:
Gulfstream G550-ը, որն այս պահին գնահատվում է արդեն 65 միլիոն դոլար, բարձրակարգ օդանավ է եւ թռիչքները կարողանում է իրականացնել 15 կմ բարձրության վրա, որտեղ այլ օդանավեր չեն լինում, ինչը մեծացնում է նրանց արագությունը: Բացի այդ, այս օդանավն առանց վայրէջքի կարող է թռչել 12-13 ժամ: , который в настоящее время стоит более 65 миллионов долларов, выпускается с 2003 года. Թռիչքի արագությունը հասնում է 904 կմ/ժ արագության:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ջհանգիր Հաջիեւը ձերբակալվել է:
Top-News.am