Խումհարային վիճակից դուրս գալու ամենալավ միջոցը
Լավագույն միջոցը խումհարից դուրս գալու համար կիտրոնի հյութով գազավորված ջուրն է: Այս եզրահանգման են եկել Չինաստանի Հուանչժոու քաղաքի Սուն Յաթսենի համալսարանի գիտնականները, հաղորդում է MedikForum-ը:
Նրանց կարծիքով, կիտրոնով գազավորված ջուրը կարող է նվազեցնել ացետալդեհիդի կոնցենտրացիան, որն օրգանիզմում մեծանում է ալկոհոլ օգտագործելուց հետո:
Սոդան ակտիվացնում է ալկոհոլից առաջացած կողմնակի նյութերի յուրացումն ու օրգանիզմից դուրս բերումն արագացնող ֆերմենտը:
Գիտնականները նշել են, որ խումհարի առաջացումը պայմանավորված է ոչ միայն ալկոհոլի չարաշահմամբ, այլև դրա յուրացման դանդաղ պրոցեսով: