Դուխով հայերը եւ խոշոր վթարները. այս անգամ ինը վիրավոր Գեղարքունիքում
Հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. վթարի հետեւանքվ կա 9 վիրավոր, որից 4-ը երեխաներ են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:00 սահմաններում Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Nissan մակնիշի համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 9 հոգի, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: