Լուրջի սուփրա. վրացական ամանորյա ավանդույթը` ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս
Վրաստանում Նոր տարվա գլխավոր խորհրդանիշերից մեկը հանդիսացող «կապույտ սփռոցի» կամ «լուրջի սուփրա» տոնակատարությունը վերջերս ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ինչպես ներկայացնում է Новости-Грузия-ն, սպիտակ-կապույտ գունանախշերով սփռոցները հիմնականում պատրաստվում են բամբակից: Դրանք զարդարվում են ձկան, վրացական հացի և սեղանի պարագաների տեսք ունեցող զարդանախշերով:
Զարդանախշերը յուրահատուկ նշանակություն ունեն: Ձուկն, օրինակ, վրացիների մոտ համարվում է Քրիստոսի խորհրդանիշը: Հնում վրացիները հավատում էին, որ հատուկ պատրաստված սփռոցներն իրենց տուն հաջողություն և բարեկեցություն կբերեն:
Պատմաբանները կարծում են, որ «լուրջի սուփրայի» ստեղծման տեխնոլոգիան Վրաստան է հասել Իրաքից և Հնդկաստանից:
«Լուրջի սուփրան» եղել է վրացական մշակույթի անբաժան մասը երեք դար շարունակ, սակայն երկրի խորհրդայնացումից հետո այդ ավանդույթը գործնականում մոռացվել է: