Որոշ ավտոճանապարհներին ձյուն եւ մերկասառույց է
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն եւ մերկասառույց է: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի եւ Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: