Մադագասկարում հայտնաբերել են երկար ժամանակ անհետացած համարվող բադերի
Կարմրագլուխ սուզաբադերը վերջին 15 տարիներին համարվում էին անհետացած, սակայն վերջերս այս թռչունների ոչ մեծ երամ են նկատել կղզում, հայտնում է Daily Mail-ը։ Երամում ընդամենը 25 առանձնյակ է հաշվվում, ուստի կարմրագլուխ սուզաբադերը կարող են մրցել բրազիլիական Merulaxis stresemanni տեսակի հազվագյուտ թռչունների կոչման համար։
Սուզաբադերին տեղափոխել են Սոֆիա կղզի, այժմ վայրի բնության հարցերով մասնագետները հետեւում են կենդանիներին եւ անում են ամեն հնարավորը, որ նրանք հիմնավորվեն այս նոր վայրում։
Խնդիրն այն է, որ սոզաբադերը բնակվում են ճահիճներում, որոնք Մադագասկարում այդքան էլ շատ չեն։ Գիտնականները մտավախություն ունեն, որ եթե նրանք լքեն լճի տարածքը, կարող են սատկել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am