Ցտեսություն, թախիծ (մաս վերջին)
Այս թեմայով
- Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
- Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
- Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
- Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Դեպրեսիայի գերակշիռ դեպքերում հիմնապատճառը ներքին ակտիվության, դրական լիցքերի, կենսախինդ պաշարների պակասությունն է մարդու հոգեաշխարհում: Հատկապես, ժամանակ առ ժամանակ տրամադրության անբավարարություն ունեցող մարդիկ կարիք ունեն ներքին ,,կենսախնդության պաշարները,, պարբերաբար լրացնելու, հարստացնելու, նորոգելու ինչպես որ թուլացած մարտկոցն են պարբերաբար լիցքավորում, այն հոսանքի աղբյուրին միացնելով: Իհարկե, համեմատությունը թող որ շատ պարզունակ չթվա: Մինչ տխուր մարդը իր ապրումների հորձանուտում սուզված, փորձում է ,,խելամիտ դատողություններով,, իրեն դարձի բերել (քննելով, վերլուծելով, իրեն հալումաշ անելով ), սակայն բավական է շփվի ուրախ, կատակասեր, ,,հա-հա-հի-հի,, անող, նույնիսկ ,,թեթևսոլիկ,, անձանց հետ, իսկույն զգում է իր տրամադրության դրական փոփոխությունը: ՈՒրեմն.
1. Դեպրեսիայից ազատվելու համար պետք է շփվել և ընկերություն անել միայն ուրախ, զվարճասեր, ավելի շատ օյինբազ կամ ,,արսըզ,, մարդկանց հետ: Ծիծաղն ու զվարճությունը օրգանիզմում նվազեցնում են սթրեսաբեր նյութի ( կորտիզոլի ) քանակությունը և խթանում տրամադրության ակտիվությունը ապահովող նյութերի (սերոտոնին, դոֆամին և այլն) գործունեությունը: Տխուր մարդիկ պետք է հեռու մնան եռանդ կլանող անձանցից, այսպես կոչված հոգեկան վամպիրներից: Ամենագլխավորը, որը կախված է քեզնից - տոքսիկ մարդկանցից խուսափելն է: Բա ինչպես ճանաչենք նրանց:Դժվար չէ: Թե որ մարդու հետ շփվելիս տրամադրությունդ ընկնում է (խանդավառվելու փոխարեն), ներքին տագնապը շատանում ( հոգիդ թեթևանալու փոխարեն), մարմինդ քոր է ընկնում, մաշկդ ցանավորվում (նուրբ ու լուսափայլ դառնալու փոխարեն), ուրեմն գործ ունեք տոքսիկ անհատների կամ հոգեկան վամպիրների հետ: Մի շփվեք, մի արձագանքեք. հո կարող եք ! :
2. Ժամանակ առ ժամանակ (ասենք - 2,3 շաբաթը մեկ) դուրս եկեք բնության մեջ, ընտրեք հեռու, մեկուսի վայր և ամբողջ ուժով գոռացեք, աղաղակեք, հայհոյեք, ինչքան որ ձեր ձայնը և ֆանտազիան թույլ կտան. ձեր միջից դուրս բերեք շաբաթների ընթացքում կուտակված մաղձը, չարությունը, վիրավորանքը: Հետո երեսներդ ցողեք սառը ջրով և վերադարձեք տուն: Ի դեպ, այս ,,հոգեկան աղբահանության,, մեթոդը գալիս է ժողովրդական բժշկությունից: Եվս, մեկը - նույն շարքից.
3. Առիթներ գտեք մասնակցելու որևէ հանգուցյալի ( ծանոթ թե անծանոթ - նշանակություն չունի ) տեսակցությանը, ապա եկեք տուն և փորձեք որևէ ծիծաղաշարժ կամ զավեշտալի դրվագ կամ դեպք հիշել այդ տեսակցությունից: Օրինակ, ներկաների ողբալու ձևը, մեռելատերերի ճչան հագուկապը, պահվածքը, գտեք այդ ամենի մեջ կոմիկական ինչ-որ բան և ծիծաղեք. ծիծաղեք լիաթոք, անհոգ ու անկեղծ հոգով: Մի որոշ ժամանակ անց այլևս չեք վախենա ոչ դեպրեսիայից, ոչ էլ մահից:
4. Աստիճանաբար ,,չէ,, , ,,ոչ,, , ,,ոչինչ,, , ,,երբեք,, բառերը հանեք ձեր բառապաշարից: Ասեք ,,հա,, ու ժպտացեք, ժպտացեք ու ասեք ,,հա,, , ,,իհարկե,, , ,, բա ոնց,, !!! Երբ ձեր որպիսությունն են հարցնում, ասեք.,, Շատ լավ եմ, հրաշալի, իսկ Դուք ?,, : Դրանով դուք, առաջին հերթին, ձեզ եք լսեցնում և ինքներդ էլ ձեր խոսքից ոգևորվում, հուսադրվում (զարմանահրաշ է մարդու հոգեբանությունը): Մի վախեցեք. ուրախ և ուժեղ մարդուն ,,աչք չի դիպչի,,: Եթե ասեք - է, եսիմ, պարտքերս, հոգսերս և այլն, ապա 2-րդ անգամ մարդիկ ձեզ այլևս բարև չեն տա, կխուսափեն ձեզնից:
5. Քչերը կարող են պատկերացնել, թե հոգեբուժիչ ինչպիսի զորություն ունի կյանքում ուրախ մարդու ,,դեր խաղալը,,: Այո հենց հատկապես - ուրախ մարդու: Ովքեր տխուր են, պիտի ուրախ մարդու դեր խաղան, ովքեր իրենց հմայիչ կամ առինքնող չեն համարում, պիտի խաղան հմայիչ և առինքնող մարդու դեր, ովքեր իրենց ,,անբախտ,, ու ձախողակ են համարում - պետք է առօրյա կյանքում խաղան հաջողակ մարդու դեր: Գիտեք ինչու, քանզի շարունակաբար ուրախ և լիարյուն մարդու դեր խաղալով, անձը իր կամքից անկախ դառնում է այդպիսին - ուրախ և հաջողակ: Իսկ դա մի ամբողջ տեխնոլոգիա է, որի մասին - ավելի ուշ:
Շարունակությունը հաջորդիվ