Վաշինգտոնն այլ ելք չունի, բացի տարածաշրջանից փախչելը․ իրանցի գեներալ
Վաշինգտոնն այլ ելք չունի, բացի տարածաշրջանից փախչելը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ, բրիգադային գեներալ Հասան Նամին՝ մեկնաբանելով Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը՝ տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ինքն է ստեղծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Նամին նշել է, որ ԱՄՆ-ը զինել է ԻՊ-ի անդամներին։ «ԱՄՆ-ն, իրոք անելանելի վիճակում է, նրանք այլ ելք չունեն, բացի տարածաշրջանից փախչելը»,- ասել է նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am