Հիմարություն է մարդկանց Մարս ուղարկելը
Տիեզերագնաց Բիլ Անդերսը, ով մասնակցել է դեպի Լուսին առաջին թռիչքին, սխալ է համարում տիեզերքն իրացնելու ամերիկացիների մոտեցումը, իսկ մարդկանց Մարս ուղարկելը, նրա կարծիքով, պարզապես հիմարություն է։
85-ամյա Անդերսը, ով «Ապոլլոն-8» տիեզերանավի անձնակազմի անդամ էր, թերահավատորեն է վերաբերում դեպի Մարս արշավին, որը պատրաստում է NASA-ն, ինչպես նաեւ՝ այդ մոլորակն իրացնելու գործարարներ Իլոն Մասկի եւ Ջեֆ Բեզոսի կողմից առաջարկված ծրագրին։
Տիեզերագնացը կարծում է, որ անօդաչու ծրագրերն ավելի շահավետ են, քանի որ նախ անհամեմատ էժան են։ Ըստ նրա՝ ամերիկացիներն էլ կողմ չեն, որպեսզի Մարս արշավախմբեր ուղարկելու համար այդքան մեծ ծախսեր արվեն։
«Ինչի՞» համար է դա պետք։ Ի՞նչն է մեզ ձգում Մարսի վրա»,- հարցնում է վետերան-տիեզերագնացը։