Պարզվում է՝ խոզի բուդը այդքան էլ վատ չէ. բժիշկ-սննդաբանի խորհուրդները
Ամանորը ուրախության, երջանկության, հրաշքների ինչպես նաեւ ավելորդ կիլոգրամների ժամանակն է: Ամանորյա տոներից հետո շատերս կանգնում ենք մի խնդրի առաջ, որը կոչվում է ավելորդ քաշ, հենց այդ պատճառով Shine&Food հաղորդման հյուրն է բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Մեր զրույցի ժամանակ նա մեր հետ կիսվում է ոչ միայն նիհարելու գաղտնիքներով, այլ նաեւ տալիս է խորհուրդներ, թե ինչպես ճիշտ սնվել ամանորյա խառնաշփոթի մեջ եւ ինչպես դիմանալ գայթակղությանը: