Որն է Լուսնի վրա ապրելու գլխավոր վտանգը
Լուսնի բնակիչների կյանքի համար գլխավոր վտանգը կդառնա ոչ թե տիեզերական ճառագայթումը, այլեւ լուսնային փոշին, որն իր մեջ հսկայական քանակությամբ թունավոր եւ քաղցկեղածին նյութեր է պարունակում։ Այդ մասին գրել են գիտնականները՝ հայտնում է GeoHealth-ը։
«Լուսնային փոշու հետ երկարաժամկետ շփումը ոչ միայն կհանգեցնի թոքերում լուրջ խնդիրների զարգացմանը, այլեւ բորբոքումների պատճառ կդառնա եւ կբարձրացնի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Եթե դեպի Լուսին «գործուղումները» տեւեն մի քանի շաբաթ կամ ամիս, դժվար թե դա հնարավոր լինի կանխել»,- հայտարարել է Բրյուս Դեմփլը՝ Սթոունի Բրուք համալսարանից։