1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հունվարի 2019թ., 00:00
Արձագանքում են Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մոտ ժամուկես առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ Մարզպետարանների պաշտոնյաներին Երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ Փաշինյանն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին. ԱԱԾ նախկին պետի տեղակալ Կրակոցներ Արարատի մարզում, կան վիրավորներ. մարզի ոստիկանությունը չի տիրապետում օպերատիվ իրավիճակին Փաշինյանը ծրագրում է Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ալիեւի հետ Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ «Գազպրոմ Արմենիան» համաձայնել է գազը թանկ գնել, բայց սպառողի համար սակագինը չփոխել Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է զբոսաշրջիկների համար Բժշկությունն ու առողջապահությունը պետք է տարանջատել իրարից Երևանը գրավում է զբոսաշրջիկներին համեղ խոհանոցով, պատմությամբ ու զվարճանքի վայրերով Հայերին որ հարցնես` բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի (Տեսանյութ) Էթնիկ ադրբեջանցին առաջադրվել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու Ղարաբաղ չեմ գնում Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով. Ալեքսանդր Լապշին Մի՛ մոռացեք Ադրբեջանի մյուս 128 քաղբանտարկյալներին. Washington Post-ի հոդվածը՝ Բաքվի ռեժիմի մասին Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր (Տեսանյութ) Շուտասելուկներ ասող ղազախ հաղորդավարը զվարճացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ) Մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի օգտագործումը կդառնա պարտադի՞ր Էրդողանը հեռախոսով «աղջիկ է ուզել» երիտասարդ թուրք բժշկի համար «Նպատակ ունեմ Shakmat կոնյակով Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում». Ալեքսիս Օհանյանի հարցազրույցը Forbes-ին Տղամարդը հարսանիքի ժամանակ սխալմամբ պոռնոգրաֆիկ ֆիլմ է միացրել Մխիթարյան. Շատ շուտով կվերադառնամ «Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու «Պատրաստվո՞ւմ եք Ձեր երեխայի հորն ամուսնության առաջարկ անել». Անակնկալ հարց Նոր Զելանդիայի վարչապետին (տեսանյութ) ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով Սևանա լճի ջրի մակարդակը մեկ տարում իջել է 5 սմ-ով 20-ամյա աղջիկը դանակահարել է իր հասակակից աղջկան. հարուցվել է քրեական գործ ՄԻԵԴ-ը սպասում է ադրբեջանական իշխանությունների պատասխանին Ջերմուկ համայնքի բնակիչները դեմ են նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը. «Գետն ամռանը չորացնում են» Բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու դեպքում ԵՊՀ-ի 200 աշխատող գործազուրկ կդառնա Առաջիկա տարիներին Ադրբեջանում ինչ-որ բան տեղի կունենա Գեւորգ Մուրադյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է Հերթական անգամ գործ ունենք ոչ թե լուրջ ծրագրային ելույթի, այլ ընդամենը բաժակաճառի հետ Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով Մանվել Գրիգորյանը կկալանավորվի․ դատարանը հրապարակեց որոշումը Կանայք մերկանալու առիթը բաց չեն թողնում Varks.am-ի մասնաճյուղերից կատարված կողոպուտներն բացահայտվել են Ամուսնական խարդախները խաբել են դյուրահավատ ճապոնուհիներին Դավոսից հետո Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա Տնտեսության թռիչքը հետաձգվում է. Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում կառավարությունը Պոռնկագրական նյութեր տարածած Արմենուհին «Զվարթնոց»-ից բերման ենթարկվեց Ոստիկանները հայտնաբերել են երեւանյան խաչմերուկում կրակող տականքին եւ խուլիգանության եւս մեկ մասնակցի (Տեսանյութ) Համատարած պարգեւատրումները եւ 13-րդ աշխատավարձերն արատավոր պրակտիկա է. «Իմ քայլի» պատգամավոր Չինաստանում ջայլամը դուրս էր եկել փողոց ու վազում էր Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Գարիկ Խարլամովի կինը զարմացրել է չափազանց անկեղծ լուսանկարով Համացանցում թաքնվելու տեղ չկա Քննչականում իրավական քաոս է Ցինիզմը նոր Հայաստանում «Պրեմյա»՝ յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ. անորոշ վիճակ է նաեւ շախմատի առումով «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք». ՊԵԿ-ում գործի են անցել Խանութների սեփականատերերը հրաժարվում են ծխախոտ վաճառել Էրդողանը պատրաստվում է ընտրություններին․ Ընտրացուցակներում հայտնվել են 148-165 տարեկան մարդիկ Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Վարչապետ ջան, դրանցից որ մեկի արդարացումը Ձեզ ավելի դուր եկա՞վ» Լուրջ փոփոխություններ են սպասվում. Ով կփոխարինի Տիգրան Մուկուչյանին ՀՀ ոստիկանապետի նոր թեկնածու կա. Փաշինյանը դժգոհ է Մարզպետների պարգեւատրումը հրահանգավորված էր կառավարությունից. պատճառն էլ հայտնի է Նախարարների չվերանշանակվելը՝ ակնարկ Իշխանության աչքը ՀՀԿ գրասենյակի վրա է Արթուր Վանեցյանի քենակալը դեռեւս չի նշանակվել. Որտեղ է նրան տեսնում իշխանությունը Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը. Ստեփան Դանիելյան Եւս մեկ անհասկանալի պաշտոնանկություն Պոլինա Գագարինան զրկվել է բիկինիից՝ փորձելով փրկվել «շնաձկան» հարձակումից (Տեսանյութ) Առուստամյան. Գատուզոն մինչեւ ուշ գիշեր հայկական կոնյակ էր խմում «Հո միշտ հումորիստ չենք եղել». Մկրտիչ Արզումանյան Ադրբեջանի իշխանությունները հիշել են հումանիզմի եւ Մեհման Հուսեյնովի երիտասարդության մասին ՊԵԿ նախագահի նկատմամբ պետք է հայտարարվի քրեական հետապնդում՝ կոռուպցիոն և հարկային հանցագործությունների համար (Տեսանյութ) Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան. Մանրամասներ 13-ամյա ռուս գեղասահորդուհին սկանդալային հայտարարություն է արել ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Սիրիայի քաղաքացիների հանդեպ Մեծ Բրիտանիան հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Տաջիկստանում արգելել են հեռուստատեսությամբ ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմեր ցուցադրել Անհասկանալի է` ինչ չարաշահումների մասին է խոսում ՊԵԿ-ը. «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ Փարիզի սրճարանում լրագրողն անսպասելի խոսել է Թրամփի հետ Պյոտր Սվիտալսկի. Ատելության քարոզը սպանում է ժողովրդավարությունը
Հարցում

Արարատ Միրզոյանի կոպիտ սխալը

Արդեն մի քանի օր է Ադրբեջանն ամենաբարձր՝ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով անդրադառնում է Արցախի հիմնախնդրին: Հնչում են խնդրի կարգավորման իրենց մոտեցումները, տրվում են գնահատականներ: Շեշտվում է, որ Արցախն առավելագույնը կարող է ստանալ բարձր ինքնավարություն: Ադրբեջանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը, վերլուծելով իրենց ղեկավարների հայտարարությունները, հրապարակվում են հարցազրույցներ:

Թուրքիան եւս ձեռքերը ծալած չի նստում: Թուրքիայի ԱԳ նախարարն ասում է, որ եթե Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից առաջ պետք է լուծվի «Ղարաբաղի եւ բռնազավթված տարածքների հարցը»:

Օրեր շարունակ Հայաստանը ոչ մի կերպ չէր արձագանքում Ալիեւի եւ Մամեդյարովի հայտարարություններին: Համարժեք պատասխան հնչեց միայն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի շուրթերից, բայց հանրությունը սպասում էր ՀՀ բարձրագույն իշխանության արձագանքին:

Պատասխանը հնչեց Արարատ Միրզոյանից, որն օրեր անց զբաղեցնելու է Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը: Անկեղծ լինենք, լավ կլիներ, որ այդ պատասխանն ընդհանրապես չլիներ:

Արարատ Միրզոյանը պատասխանելով Մամեդյարովին, որն Արցախին բարձր ինքնավարություն է առաջարկում, ընդամենն ասել է, թե Մամեդյարովին խորհուրդ է տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին։

Իսկ եթե Բաքուն այդ առաջարկը ներկայացնի այնպես, ինչպես ժամանակին վարվեց Ադոլֆ Հիտլերն ավստրիացիների հետ: Ի վերջ Ավստրիան հանրաքվեով միավորվեց Գերմանիային: Փողոցում կանգնած տանկերը հզոր փաստարկ էին հօգուտ Գերմանիայի հետ միավորման:

Մենք բարձր մակարդակով դեռ չենք արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլին: Իսկ պետք է արագ արձագանքել եւ ընդամենը շեշտել, որ անթույլատրելի եւ անչափ վտանգավոր է հայ-թուրքական հարաբերությունների հարցը կապել Արցախի խնդրի կարգավորման հետ, եւ ընդգծել, որ Հայաստանը երբեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապել Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդրի լուծման հետ:

Բացի այդ մեկ անգամ եւս հստակ պետք է հայտարարել, որ Թուրքիան պետք է հնարավորին չափ հեռու մնա Արցախի խնդրի կարգավորումից եւ դադարեցնի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով:

Այս ամենը պետք է ասել, բայց շատ տարօրինակ է, թե ինչու է լռում Հայաստան ԱԳ նախարարը:

Գեղամ Նազարյան

Top-News.am

website by Sargssyan