Իսրայելը հայտարարել է Սիրիայում իրանական «Ֆաջր 5» հրթիռների պահեստը ոչնչացնելու մասին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Դամասկոսի մոտակայքում գտնվող իրանական «Ֆաջր 5» հրթիռների պահեստը:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, այդ հրթիռները պոտենցիալ սպառնալիք էին հանդիսանում Իսրայելի Գալիլեա մարզի տարածքներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի ինքնաթիռները, գտնվելով լիբանանյան օդային տարածքում, հրթիռներ են արձակել Սիրիայում նպատակակետերի ուղղությամբ:
Իսրայելցի զինվորականները կանոնավոր կերպով հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայի ուղղությամբ: Սովորաբար, նրանց թիրախում են հայտնվում Դամասկոսի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» լիբանանյան խմբավորման կամ սիրիական տարածքում գտնվող իրանական ռազմական խորհրդականների հետ առնչություն ունեցող կառույցները: