«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է 2019 թվականին Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարի մասին:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցն իրենք ժամանակային շրջանակի մեջ չեն դնում:
«Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության շուտափույթ կարգավորման և այդ կարգավորումն ապահովող միջոցների օգտին: Հստակ ժամկետների մասին ես կնախընտրեմ չխոսել: Պատմությունը երկարատև է, ցավոք, սա ձգձգվող հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ որպես (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահ և թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ու պատմություն ունեցող երկիր, մեր կողմից կարվի անհրաժեշտ ամեն բան»,- ասել է Զախարովան:
Նա նաև դժվարացել է նշել, թե արդյոք Ռուսաստանը հանդես կգա որպես 2019-ի հունվարին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպիչ:
Տեսանյութը կարող եք դիտել 48:20-ից.