Կիևում անհայտ անձը պայթուցիկ է նետել բնակելի տան մեջ, որտեղ երեխաներ են եղել. լրատվամիջոցներ
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձը պայթուցիկ է նետել բնակելի տան մեջ, տանն այդ պահին եղել է այդտեղ ապրող ընտանիքը, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ:
Ինչպես է գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հանցագործը գործել է գիշերը, երբ բոլորը քնած են եղել: Պայթյունից հետո տանտերն արթնացել ու հետ է նետել անհասկանալի իրը պատուհանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Իրավապահները չեն բացառում, որ դա կարող էր լինել քարին ամրացված պայթուցիկ փաթեթ:
Դեպքի վայրում աշխատող մասնագետները պարզում են կատարվածի հանգամանքները: