Բնակարանների գները փորձում են արհեստականորեն բարձրացնել
2018 թվականի նոյեմբերին Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով:
ՀՀ անշարժ գույքի կադաստրից հայտնում են, որ մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:
Այս տեղեկությունը փոքր ինչ արժանահավատ չէ կամ տարօրինակ է, քանի որ տնտեսության անկման ժամանակ բնակարանների գների աճը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման լուրերով բնակարանների գներն արհեստականորեն փորձում են բարձրևացնել անշարժ գույքի գործակալները: