iOS-ի վերջին թարմացումը iPhone-ի տերերին կապից զրկել է
iPhone-ի մեծ թվով տերեր բջջային կապից զրկվել են, երբ տեղադրել են iOS - 12.1.2 օպերացիոն համակարգի նոր թարմացումը, հայտնում է Forbes-ը:
Առանց կապի են մնացել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բնակիչները:
Որոշ օգտատերեր համացանցում գանգատվում են նաեւ Wi-Fi-ով համացանցին միանալու բացակայությունից:
Apple-ը գանգատներին դեռեւս պաշտոնապես չի արձագանքել: Ընկերության տեխնիկական աջակցության աշխատակիցները օգտատերերին Twitter-ում խորհուրդ են տալիս գաջեթների կարգավորումը հասցնել գհործարանայինին, սակայն սա չի երաշխավորում խնդրի լուծումը: